Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

2015-ի հորոսկոպը

2015-ի հորոսկոպը
03.01.2015 | 15:07

Խոյերին այս տարին համբերություն կսովորեցնի: Ամեն ինչ չի ստացվի անքան արագ, որքան նրանք կցանկանան: Շատ կարևոր է կիսատ չթողնել սկսած գործերը՝ որ ոլորտում էլ լինեն և հանգիստ սպասել բարենպաստ պահի՝ մտադրությունները ավարտին հասցնելու համար:
Ցուլերը կստանան էներգիայի նոր լիցքեր, կփոխեն վերաբերմունքը կյանքի նկատմամբ, կսրբագրեն երկարաժամկետ ծրագրերը: Տարին կնվիրի հիշվող ռոմանտիկ հարաբերություններ, ոմանք կմտածեն ամուսնանալու մասին:
Երկվորյակները արդյունավետ կաշխատեն, բայց դա չի խանգարի ժամանակին լուծել անձնական հարցերը: Վճռականությունն ու հետևողականությունը, ռիսկի դիմելու պատրաստակամությունը ավելորդ չեն լինի փայլուն արդյունքների հասնելու համար:
Խեցգետիններին սպասում է հագեցած տարի մասնագիտական ու անձնական կյանքում. բազում կարևոր իրադարձություններ կլինեն, իսկ նրանց ընդունած որոշումները հիմնականում ճիշտ կլինեն: Սպասվում են մասնագիտական լուրջ հաջողություններ:
Առյուծները պետք է վստահեն իրենց ինտուիցիային, որ կօգնի նրանց լավագույն արդյունքների հասնել: Ռոմանտիկ հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել, որոնք հաղթահարելի են սառնասրտության և խելամտության դեպքում:
Կույսերը պետք է հաղթահարեն բազում մասնագիտական դժվարություններ, իսկ անձնական կյանքում կգերակշռեն դրական միտումները թե նոր, թե վաղուց ձևավորված հարաբերություններում:
Կշեռքների համար տարին խոստումնալից է, նրանք կօգտագործեն ընձեռված բոլոր հնարավորությունները: Կլինեն դժվար օրեր, բայց պրոբլեմները չեն խախտի հոգեկան հավասարակշռությունը:
Կարիճները պետք է համառ լինեն, հետևողականությունից է կախված նրանց հաջողությունն այս տարի: Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել աշխատանքին վերաբերող կամ անձնական կյանքում, մի տրվեք հույզերին ու գայթակղություններին, ամեն ինչ լավ է լինելու:
Աղեղնավորների համար տարին հաջող է թե մասնագիտական, թե անձնական կյանքում: Պետք է զգույշ լինեն հատկապես երիտասարդ Աղեղնավորները, շատերին են նրանք թվալու հատկապես խոցելի:
Այծեղջյուրները կհաղթահարեն բոլոր դժվարությունները, որ 2015-ը բերելու է, շնորհիվ զգուշության ու բնածին խելամտության: Որքան էլ չարակամները որոգայթներ լարեն, նրանք բարեհաջող կշրջանցեն:
Ջրհոսները կարող են արդյունավետ աշխատել, եթե իրենց նկատմամբ պահանջկոտ լինեն և հաջողության վրա հույս չդնեն: Տարին խոստանում է հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ պատմոթյունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ողջ կյանքում:
Ձկների համար տարին կլինի համեմատաբար խաղաղ մասնագիտական առումով, սակայն չպետք է կասկածել՝ այն ամենը ինչ կձեռնարկեք, ավելի ուշ արդյունքներ կբերի: Բազում կարևոր իրադարձություններ կլինեն անձնական կյանքում, շատ Ձկներ ուժեղ զգացմունքներ կապրեն:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ